-
07.10.2016|
00:43
Նոր կառավարության հետ կապված ամենագլխավոր ինտրիգները վերջին օրերին ստացան իրենց հանգուցալուծումը։ Հասարակության և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, բնականաբար, կառավարության թափուր մնացած երկու պաշտոններն էին՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների։
-
03.10.2016|
12:44
Երկօրյա այցելությունն ամփոփվել է Տիգրանակերտ ամրոց, Բերդաքաղաք Շուշի, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Դադիվանքի եկեղեցական համալիր և Արցախի այլ տեսարժան վայրեր կատարած շրջագայությամբ:
-
03.10.2016|
10:51
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
-
02.10.2016|
10:16
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով 8-րդ ամենամյա համաժողովում, որ Վաշինգտոնում կազմակերպել էին Ասպենի գիտահետազոտական ինստիտուտը և «Atlantic» շաբաթաթերթը, սկզբունքային հայտարարություն արեց:
-
01.10.2016|
19:26
ԵՄ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում համապարփակ խաղաղ համաձայնության հասնել՝ ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը, փոխանցում է trend.az-ը: «Ես կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել միայն մարդկանց միջեւ հարաբերություններ ստեղծելով եւ վերականգնելով»,- ասել է Մարդը:
-
01.10.2016|
19:08
ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացին՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի ակտիվ աշխատել մյուս համանախագահների հետ՝ կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար:
-
01.10.2016|
10:04
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում ամենամյա համաժողովում հայտարարել է. «Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն»:
-
30.09.2016|
10:48
Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ:
-
30.09.2016|
00:21
Շուրջ 23 տարի է, ինչ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության գործընթացը կարգավորելու առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, սակայն մինչ օրս որևէ լուրջ և շոշափելի արդյունք ղարաբաղյան թնջուկում չի արձանագրվել:
-
29.09.2016|
11:00
Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց: